Սպասելի էր: «Մոնակոյի» նոր գլխավոր մարզիչ Թիերի Անրին պատմել է այն մասին, թե մարզիչների մեջ ով է իրեն ոգեշնչում:
Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին: Այսօրվա իրավիճակը մեզ պարտավորեցնում է լինել ավելի քան պատասխանատու ասված խոսքի մեջ, ուստի կփորձեմ առաջնորդվել ոչինչ չավելացնել ու ոչինչ չպակասեցնելու նշանաբանով, և փաստորեն վկայություն տալ մի մարդու մասին, որին ճանաչում եմ գրեթե 25 տարի՝ դեռևս Մշակույթի նախարարությունում աշխատելուս տարիներից ի վեր:
Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկավ այն պահը, երբ իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող մարդիկ իրականությունը տարբեր են տեսնում ու հասկանում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հիշում իր խոսքերը Հունան Պողոսյանի և ոստիկանության ղեկավարության մասին։ Նշանակում է, կա մի բան, որը նրան դրդեց գնալու այդ քայլին։
Կառավարության որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել։
Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են Մայնինգ ֆերմայի բացման արարողությանը:
Այսօր Վայոց Ձորի մարզպետարանի մոտ հավաքվել էին Ամուլսարի հարակից համայնքների հարյուրից ավելի ներկայացուցիչներ՝ հանդիպելու նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին և պահանջելու Ամուլսարի հարցով դրական լուծում:
«Ինչո՞ւ Բելառուսը 1000 խմ-ն կարող է ստանալ 129 դոլարով, բնակչին հասնելու է՝ 160 դոլարով, իսկ Հայաստանում այս վիճակն է»։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով «Վալդայ» դիսկուսիոն ակումբում, հայտարարել է, որ Կերչի ողբերգությունը գլոբալացման արդյունքն է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն այսօր խոչընդոտել է ներդրողների կողմից գույքագրում իրականացնող մասնագետների մուտքը գործարան։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտնել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ հնարավոր հանդիպման մասին և նշել, որ այն նվիրված է լինելու «առկա խնդիրների քննարկմանը»:
Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանանլու կապակցությամբ չեղարկել է իր մասնակցությունը էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին:
Մոսկվայում հոկտեմբերի 18-ին 17,9 աստիճան տաքության բացարձակ ռեկորդ է սահմանվել. ՌԴ մայրաքաղաքում նման ցուցանիշներ հոկտեմբերի 18-ին չեն եղել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Ըստ նրա, Հայաստանի գործող իշխանություններն այս հայտարարությանն ավելի ուշ արձագանքեցին, քան ՌԴ արտգործնախարարությունը ՝ այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները չունեն արտաքին քաղաքականության հայեցակարգ, և շատ դեպքերում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չգիտեն էլ, թե ինչպես կարելի է արձագանքել։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հոկտեմբերի 18-ին ներկա գտնվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի դասախոսների ներկայացրած գործերի ցուցահանդեսին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ շինհավաքակցման և վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից ժամը 17:00 դադարեցվելու է …
Առողջապահության նախարարությունն առաջիկայում ստուգումներ կիրականացնի «Արմենիա» բժշկական կենտրոնում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Չելսիի», Իտալիայի հավաքականի և «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին:
ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 և ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները! :
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է զինվորականների ուղարկել եւ ամբողջովին փակել երկրի հարավային սահմանը, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն միգրանտների հոսքը:
ԱՄՆ-ը Վրաստանին նվիրել է «Այլենդ» դասի երկու պահականավ. հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Փոթի նավահանգստում։
«Համոզված եմ՝ նոր քաղաքական ուժեր կհայտնվեն խորհրդարանում, քանի որ «Ընտրական օրենսգիրքը» տալիս է այդ հնարավորությունը: Կատարվել են բովանդակային փոփոխություններ, որոնցից մեկը վերաբերում է անցողիկ շեմի իջեցմանը, ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելուն»:
Պոլսո հայոց պատրիարքարանը ցավակցություն է հայտնել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:
2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու նպատակով ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատակազմին հատկացվեց 11 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղումներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: