Բաժիններ՝

Մոսկվայի կենտրոնում բացել են Իսլամ Քարիմովի հուշարձանը

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում, Բոլշայա Պոլյանկա փողոցում: Ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, հուշարձանը Քարիմովին ներկայացնում է ողջ հասակով, այգում զբոսնելիս:

Կոթողն ստեղծվել է հեղինակային կոլեկտիվի կողմից՝ բրիտանացի քանդակագործ Պոլ Դեյի ղեկավարությամբ: Հուշարձանը Մոսկվային որպես նվեր է հանձնել ուզբեկական կողմը: Հուշարձանը տեղադրված է Ուզբեկստանի դեսպանատան մերձակա պուրակում, որը կրում է Քարիմովի անունը: Արարողության մասնակիցներն են դարձել ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Նիկոլայ Ֆյոդորովը, Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, Ուզբեկստանի առաջին նախագահի այրին՝ Տատյանան, ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոն:

Արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուզբեկստան երկօրյա պետական այցի նախօրյակին:

Քարիմովը կյանքի 79-րդ տարում ինսուլտից հետո վախճանվել է 2016 թվականի սեպտեմբերի 2-ին: Քարիմովն Ուզբեկստանի անփոփոխ նախագահն էր 1991 թվականից: Ավելի վաղ գլխավորել է հանրապետության Կոմկուսի Կենտկոմը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս