Վրաստանի իշխանությունները որոշել են դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով մասնագետներ ուղարկել Թբիլիսիի մերձակա Ռիչարդ Լուգարի անվան Վրաստանի հանրային առողջության հետազոտական կենտրոն եւ ուսումնասիրել դրա աշխատանքը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել.
«Պառլամենտական ընտրություններն այն ընտրություններն են, որոնք Եվրոպական դատարանում ենթակա են բողոքարկման»,- այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է (ուղիղ)
Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրը էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցում բախվել է երկաթե հենասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին:
Համաներումը լինելու է շատ մեծ և զուտ մարդասիրական բնույթ է կրում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյանլյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող համաներման խնդրին:
Արհեստական սահմանափակումներից զերծ ազատ առեւտուրը առավելություններ է ստեղծում բոլոր կողմերի համար. բանավեճերը պետք է անցկացնել դրա հաշվառմամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշանակումներ կատարելու մասին որոշումներ է ստորագրել:
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Այսօր վաղ առավոտից Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում են աշխատանք։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի:
ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։
ՀՀԿ-ն դեռևս որոշում չի կայացրել, երբ որոշում կայացվի, կներկայացնենք, առավել ևս՝ որևէ ցուցակ չի հաստատվել ու քննարկվել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ, ոչ էլ չորրորդ ու հինգերորդ տեղերի համար։
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հիմնական և ավագ դպրոցների աշակերտները հայոց լեզու և գրականություն առարկաներից ավարտական քննությունները կհանձնեն ոչ թե դպրոցում, այլ քննական կենտրոններում:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը հոկտեմբերի 19-ին ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա, որն այժմ գտնվում է Ֆիլիպինյան ծովում, կան տուժածներ:
Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգում շինարարական աշխատանքները մեծ թափով շարունակվում են: Այգու վերակառուցումն իրականացնում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:
«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։
Էկվադորի իշխանությունները հոկտեմբերի 19-ին վտարել են Վենեսուելայի դեսպան Կարոլ Դելգադոյին, դրան ի պատասխան Կարակասում Էկվադորի գործերի հավատարմատար Էլիսաբետ Մենդեսին կարգադրվել է հեռանալ Վենեսուելայից:
Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցին խորհրդարանը կանդրադառնա հոկտեմբերի 24-ին: Համաձայն ՀՀ սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի […]
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:
«Սամվել Մայրապետյանին երկար տարիներ է, որ ճանաչում եմ: Նա բացառիկ հարգանք ունի արվեստի մարդկանց հանդեպ: Սա միայն իմ կարծիքը չէ: Շատ կուզեմ, որ ամեն ինչ լավ ավարտվի, քանի որ նրա պես արվեստ հարգող մարդիկ շատ չեն մեր հասարակության մեջ: Նման մարդիկ փոխում են քաղաքի մթնոլորտը»,- 168.am-ին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ավարտվեցին 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթեց ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցող Ֆոլ Չեսս կլասիկ միջազգային շրջանային մրցաշարում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչենը եւ Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք միջազգային ներդրումային խորհրդաժողովին՝ կապված լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանալու հարցում այդ երկրի առայժմ ոչ հստակ դերակատարության հետ։
Ռուսաստանը եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Կապանում կայանալիք հանրահավաքին խոսելու է ոչ միայն Կապանի քաղաքապետի ընտրությունների, այլ նաև կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: