Բաժիններ՝

«Ես կվերադառնամ աշխատանքի հունվարի 1-ին». Արսեն Վենգեր

Ֆրանսիացին բազում առաջարկներ ունի: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե երբ ֆուտբոլային աշխարհը նորից գործի մեջ կտեսնի հանրահայտ բաճկոնը:

«Կարծում եմ՝ ես կվերադառնամ հունվարի 1-ին: Դեռ չգիտեմ, թե ուր: Ես գերազանց հանգստացել եմ և պատրաստ եմ աշխատանքի:

Ես 100 տոկոսով համոզված եմ, որ կաշխատեմ ակումբում: Ես առաջարկներ ունեմ ֆուտբոլային ֆեդերացիաներից և ազգային թիմերից, կա Ճապոնիայի տարբերակը: «Արսենալում» անցկացրած 22 տարիների շնորհիվ ես բազմափորձ եմ: Առաջարկները գալիս են աշխարհի տարբեր կետերից»,- ասել է Վենգերը Sport Bild-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենգերը կարող է դառնալ ՊՍԺ-ի մարզական տնօրենը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031