
«Վարչապետն է որոշելու՝ ես կմնա՞մ, թե՞ չեմ մնա. Կհարգեմ վարչապետի ցանկացած որոշում». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր պաշտոնավարման շարունակականության հարցը չի քննարկել: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դ.Անանյանը, դա չի նշանակում, որ ինքն անփոխարինելի է:
«Ես ուզում եմ, կամ չեմ ուզում մնալ, բացարձակ կապ չունի, որովհետև ես իմ մասնագիտությամբ ցանկացած տեղ կարող եմ աշխատել: Վարչապետն է որոշելու՝ ես կմնա՞մ, թե՞ չեմ մնա: Կհարգեմ վարչապետի ցանկացած որոշում»,- ասաց Դ.Անանյանը: