Բաժիններ՝

«Պահանջում են հեռացնել Քարահունջի արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանին. նա 3 ամիս շարունակ կոծկել է մեգալիթների նկատմամբ կատարված վանդալիզմի գործողությունները». բաց նամակ

Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման մասնակիցների պահանջները` ուղղված ՀՀ Վարչապետին, ՀՀ մշակույթի, ՀՀ գիտության և կրթության, ՀՀ էկոնոմիկայի նախարարություններին՝ Քարահունջի հարցը հանգուցալուծելու նպատակով.

1. Մեգալիթների հիմքերի մոտ փորածը, ինչպես նաև դրանց ողջ երկայնքով անցնող «խրամատները» անհապաղ բերել սկզբնական (փակված) տեսքին, ինչպես պահանջվում է պեղումներն ավարտելուց հետո, քանի որ որպես Քարահունջի աստղադիտարան, մեգալիթները գիտնականներին հարկավոր են կանգնած վիճակում, և նրանց նույնիսկ փոքր-ինչ շեղումը վտանգներ ունի աստղագիտական կոնկրետ նպատակների բացահայտման առումով:

2. Զրկել Աշոտ Փիլիպոսյանին Քարահունջի տարացքում որևէ նպատակով պեղումներ իրականացնելու արտոնագրից (բաց թերթիկ), քանզի նա՝

– ի սկզբանե՝ մինչև պեղումներ իրականացնելը 2013թ․, դեմ լինելով ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից առաջադրված և համաշխարհային հեղինակություն հանդիսացող մի շարք ճանաչված արտասահմանյան հնեաաստղագետների կողմից հաստատված Քարահունջի աստղադիտարան լինելու տեսությանը, և, օգտվելով ակադեմիկոսի մահվան փաստից, ձեռք է բերել հնավայրը «պեղելու» բազմամյա իրավունք և հետևողականորեն «թուլացնում է» հնավայրի աստղադիտարանային արժեքը,

– պեղումներն իրականացնում է հետևողականորեն, բարբարոսաբար և բացահայտորեն խախտելով հնագիտական ժառանգության պահպանման մասին Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշման մի շարք կետեր, ինչը բերում է առնվազն 7500 տարի գոյություն ունեցող հնագույն աստղադիտարանի անաղարտության խաթարմանը և արժեզրկամանը որպես այդպիսին,

– իրականացնում է հակահայկական և հակամշակութային գործունեություն՝ միտված հայկական պատմությունը, պատմական և գիտական հուշարձանները հեղինակազրկելուն, քանզի գերեզման ունի ամեն մի անշուք ավան, իսկ այդպիսի վաղեմություն ունեցող աստղադիտարան ունի միայն ՀՀ հպարտ հայ ժողովուրդը,

– միտումնավոր ակնհայտ տեղաշարժեր է կատարում և հետագա «ինքնուրույն» տեղաշարժման վտանգներ է ստեղծում Քարահունջի մենհիրների համար, և, որպես ակադեմիկոս Պ. Հերունու տեսության մոլի հակառակորդ, հետևողական փորձում է թուլացնի Քարահունջի աստղադիտարան լինելու ապացույցներ պարունակող հնարավորությունները,

– ակադեմիկոս Պարիս Հերունու՝ հնաաստղագիտության համար միանգամայն ընդունելի, գիտականորեն խաչաձևվող տեսություններով փաստարկված և հիմնավորապես ապացուցված գիտական դրույթի նկատմամբ Ա.Փիլիպոսյանը իր բանավոր կամ գրավոր ամեն մի ելույթում հայոց լեզվի ամենացածր տիրապետման և գիտական խոսքին ոչ հարիր տերմինաբանական և շարահյուսական մակարդակով թույլ է տալիս՝ ա/ անարգական արտահայտություններ՝ ակադեմիկոս Հերունու և նրա տեսակետը պաշտպանող համաշխարհային գիտական հեղինակությունների և նրանց ապացուցված դրույթի հասցեին («հորջորջում էր աստղադիտարան», «ակադեմիկոսը իր ձեռքի տակ չի ունեցել ոչ մի գիտական հիմք», դրանով կասկածի տակ դնելով Հերունու գիտական իրավասությունը), բ/ պայծառ հեղինակության տեր աշխարհահռչակ գիտնականին վերագրում է գիտնականին ոչ հարիր արարքներ՝ իբր տասնյակ տոննա կշիռ ունեցող շուրջ 240 մեգալիթների «նպատակահարմար տեղափոխություններ» է կատարել տեղանքն իր տեսությանը հարմարեցնելու համար, մինչդեռ իրականում ինքն է զբաղվել այդ ամենով՝ տեղանքը այդ տեսությանը անհամապատասխան դարձնելու համար,

– լինելով պատմաբան՝ խառնվել է հնաաստղագիտության համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների բանավեճին, և իրեն թույլ է տալիս տեսակետներ արտահայտել մի ոլորտում, ուր գիտության մեջ ամենահանդուգն տգետն անգամ չէր համարձակվի ոտք դնել, քանի որ գործը պահանջում է մի շարք գիտությունների բարձրակարգ իմացություն և գործառնությունների փորձ: Իսկ ինքը, բնականաբար հեռու գտնվելով այդ բոլորից՝ անգամ թեկուզ մասնագետների հետ չխորհրդակցելով, ամեն մի հրապարակային ելույթում անհարգալից մեկնաբանություններ է թույլ տալիս ակադեմիկոս Պարիս Հերունու և նրա աշխատությունների հասցեին՝ չներկայացնելով ոչ մի գիտական հակափաստարկ վերջինիս ապացույցները հերքելու համար (եթե հաշվի առնենք նրա այն պնդումը, որ ոչ մի խողովակ՝ այսինքն աստղադիտակ, ինքը չի հայտնաբերել),

– իր պեղումների բերումով անընդհատ գտնվելով այդ տարածքում խոչնդոտում է տուրիստական հոսքին դեպի Քարահունջ՝ միջամտում է զբոսավարների խոսքին, և տուրիստական խմբերի առջև պնդում, որ Քարահունջը աստղադիրատան չէ, այլ ընդամենը դամբարանադաշտ:

3. Սկսել հետաքննություն Աշոտ Փիլիպոսյանի մեթոդական, վնասարարական, ֆինանսական և գիտական չարաշահումների վերաբերյալ: Տալ իրավաբանական և գիտական գնահատական և կիրառել համապատասխան պատժամիջոցներ։

4. Դադարեցնել Քարահունջի պեղումները, մինչ այդ տարածքի աստղադիտական հնարավորությունների լիովին հետազոտվելը, ժամանակակից տեխնիկայով ու արտասահմանյան մասնագերների ներկայությամբ։

5. Ազատել պաշտոնից մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին, որովհետև նա.

– չի տիրապետում մշակութաբանին անհրաժեշտ հմտություններին,

– կոծկել է մեգալիթների նկատմամբ կատարված վանդալիզմի գործողությունները,

– չարաշահել է իր պաշտոնական դիրքը ներքևից եկող առողջ քննադատությունը ճնշելու միջոցով և բոլոր շահագրգիռ ուժերին հրապարակայնորեն «Սադրիչներ» անվանելով,

5. Փոխնախարար Նազենի Ղարիբյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի իր ազգային պատմության և մշակույթի համար պայքարող հասարակությունից առ այն որ անվանել է նրանց «գերազգայնական տգետներ»:

6. Հեռացնել Քարահունջի արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանին այդ կարևոր պաշտոնից, քանի որ նա՝

– երեք ամիս շարունակ կոծկել է մեգալիթների նկատմամբ կատարված վանդալիզմի գործողությունները,

– չլինելով գիտնական և ոչ մի առնչություն չունենալով քննարկվող հարցերի հետ՝ քարոզում է նույն տեսակետը, որ Քարահունջը աստղադիտարան չի հանդիսանում:

7. Վերադարձնել հուշարձանին իր նախկին անվանումը և կոչել այն «Քարահունջ աստղադիտարան» ազգային գիտական և պատմամշակութային արգելոց» և այնտեղ ամրացնելով հուշատախտակ:

8. Ներկայացնել դիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում Քարաhունջ համալիրը ընդգրկելու վերաբերյալ, որպես մեծ ազգային և միջազգային արժեք ունեցող պատմամշակութային և գիտական հուշարձան:

9. Հետագայում հուշարձանը ցանկապատել, կազմակերպել պահակային ծառայություն, ստեղծել համապատասխան ենթակառուցվածք և պետականորեն պատասխանատվություն կրել դրա պահպանության համար:

Սույնով ներկայացնում ենք Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման մասնակիցների պահանջները` ուղղված ՀՀ Վարչապետին, ՀՀ…

Gepostet von Save Carahunge – Տեր կանգնենք Քարահունջին – Спасём Караундж am Donnerstag, 25. Oktober 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս