
Թբիլիսիի արվարձանում տեղացել է առաջին ձյունը

Այս տարեշրջանում առաջին ձյունն է տեղացել Տաբախմելայում եւ Ցխնեթիում՝ Թբիլիսիի արվարձանում: Այդ մասին հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի ազգային գործակալության վաղաժամկետ կանխատեսման ծառայությունը:
Անցած գիշեր Թբիլիսիում, հատկապես արվարձանում, կրկին նվազել է օդի ջերմաստիճանը։ Ծառայության աշխատակցուհին նշել է, որ Թբիլիսիում ձնատեղում դեռեւս չի եղել:
Մինչդեռ Վրաստանի տարածաշրջանների լեռնային տեղանքներում արդեն առաջին օրը չէ, որ ձյուն է տեղում: Ձյան տեղումների եւ մերկասառույցի պատճառով դժվարանում է փոխադրամիջոցների երթեւեկությունն ավտոմայրուղիների տարբեր տեղամասերում, հաղորդել է Sputnik-ը: