
«Մենք որոշակի առումով մեր մեղքը վերցնում ենք». Անանյանը՝ Արարատյան մաքսատանը ավտոմեքենաների մաքսազերծման համար ստեղծված կուտակումների մասին

«ՊԵԿ համապատասխան ծառայությունը կարելի է շատ արդյունավետ կազմակերպել: Այսինքն՝ մենք որոշակի առումով մեր մեղքը վերցնում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Արարատյան մաքսատանը ավտոմեքենաների մաքսազերծման համար ստեղծված կուտակվող հերթերին:
Ըստ նրա՝ անելիք ունի ոստիկանությունը, քանի որ CO գազի ստուգման համար հերթեր են գոյանում, ինչը մաքսային մարմնի հետ կապված չէ:
Երրորդ պատճառը, ՊԵԿ նախագահի խոսքով, ներկրվող ավտոմեքենաների քանակի կտրուկ աճն է: Նա նշեց, որ 2017թ. մոտ 27 հազար ավտոմեքենա է ներկրվել, իսկ այս տարվա առաջին 10 ամիսներին՝ 45 հազար:
Խնդրի լուծումը Դ.Անանյանը տեսնում է առավել արդյունավետ աշխատանքի մեջ: