
Brexit-ի գործերի նախարարը հրաժարական տվեց

Brexit-ի գործերի բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել, հայտարարելով, որ չի կարող պաշտպանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկվող գործարքի նախագիծը: Այդ մասին Ռաաբը նոյեմբերի 15-ի առավոտյան հայտնել է իր Twitter-ում։
«Այսօր ես հրաժարվեցի Brexit-ի գործերի նախարարի պաշտոնից: Ես չեմ կարող մաքուր խղճով պաշտպանել այն պայմանները, որոնք առաջարկվել են Եվրամիության հետ մեր գործարքի համար»,-ասված է Ռաաբի թվիթում: