Նոյեմբերի 19-ին՝ մինչև ժամը 14:00-ն, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Գվատեմալայի իշխանությունները տարահանում են հայտարարել Ֆուեգո հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններում, որը վերջին 24 ժամվա ընթացքում վտանգավոր կերպով ակտիվացել է:
4 միլիարդ դոլարի հատկացումը ծովի հատակից Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ մեկ տարի առաջ խորտակված San Juan սուզանավի բարձրացման գործողության համար անխոհեմ որոշում կլիներ:
Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի երկրում իշխանության է: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա:
«Արսենալի» տնօրեն Ռաուլ Սանլեյը չի ժխտել Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ եվրոպական ակումբների բանակցությունների մասին տեղեկությունները:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։
Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջ հերթական՝ տասնմեկերորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաքում:
«Յուվենթուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին վերադարձնելու հնարավորությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է:
«Լոս Անջելես Գալաքսի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Իրանի հետ կնքված միջուկային գործարքը Մերձավոր Արեելքի կայունության կարեւորագույն բաղադրիչներիր մեկն է:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջանի մի շարք թաղամասերում հայտարարել են պարետային ժամ։ Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 77-ի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն 12 կողերի կոտրվածքներով հոսպիտալացվել է Կախեթի տարածարջանում լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման կողմնակիցները հայտարարել են Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Եմենում նրանց դաշնակիցների դեմ հրթիռահարվածների եւ անօդաչուների գրոհների դադարեցման մասին:
«ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի վերաբերյալ փակ խոսակցությունը դուրս հանելն ու այն ՀԱՊԿ-ին չանդամակցող պետության՝ Ադրբեջանի դեսպանին ներկայացնելը, բնականաբար չէր կարող Հայաստանի կողմից լռության մատնվել։ Իսկ թե ինչքան փակ էր այդ նիստը, կարելի է կռահել․ անգամ Նիկոլը ստիպված էր շարժվել պրոտոկոլի թելադրանքով ու իր վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ լայվ չմտնել ու չզեկուցել ժողովրդին նիստի մանրամասները»։
Նոյեմբերի 18-ին` ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում:
Նոյեմբերի 19-ին` ժամը 00:54-ի, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հայտարարել է, որ դիվանագիտական խողովակների միջոցով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող «Շալոն»՝ Շալիկո Մանուչարյանը տուժող է ճանաչվել Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ հարցաքննվել։