Բաժիններ՝

Պատահար Երևանում. կան տուժածներ

Նոյեմբերի 19-ին` ժամը 00:54-ի, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Ա. Պ., 1969 թ.), «Volkswagen Passat» (վարորդը` Ա. Ս., 1990 թ.), «Mercedes E» (վարորդը՝ Թ. Հ., 1976 թ.) և ճամփեզրին կայանած «Ford Transit» մակնիշերի (վարորդը՝ Ա. Խ., 1933 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պ.-ն և ուղևոր Կ. Պ.-ն (1999 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, մյուս ուղևորները` Կ. Պ.-ն (1999 թ.) և Գ. Պ.-ն (2017 թ.) հոսպիտալացվել են «Սրբ.Աստվածամայր ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ն և ուղևոր Ս. Ղ.-ն (1983 թ.) հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Ղ.-ինը` միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսնաքազրկել ավտոմեքենաները:

Ժամը 01:02-ից մինչև 01:53-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն` մինչ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս