Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, անհայտ կորած է համարվում շուրջ հազար մարդ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 77-ի: Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, այդ մասին նոյեմբերի 18-ին մամուլի ասուլիսում հայտնել է հայտնել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում է 80։

Ընդսմին անհայտ կորածների թիվը, ընդհակառակը, գրեթե 1,3 հազարից կրճատվել է մինչեւ հազարից պակաս: Ըստ վերջին տվյալների՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք:

«Քեմպը» հաջողվել է արգելափակել 45 տոկոսով՝ շաբաթ օրվա 50 տոկոսի համեմատությամբ: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս