Բաժիններ՝

Վրաստանի փոխնախարարը վթարի է ենթարկվել և հոսպիտալացվել կողերի կոտրվածքներով

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն 12 կողերի կոտրվածքներով հոսպիտալացվել է Կախեթի տարածարջանում լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո:

Այդ մասին լրագրողներին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում: «Առաջին փոխնախարար Գիորգաձեն տուժել վթարից, նա 12 կողերի կոտրվածքներ է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է»,- հայտարարել են գերատեսչությունում: Վրաստանի հեռուստաընկերությունների տվյալներով՝ Գիորգաձեն նոյեմբերի լույս 18-ի գիշերը Կախեթի տարածաշրջանի Քվարել գյուղում բախվել է ծառի: Ավտոմոբիլում Գիորգաձեն եղել է մենակ:

Զանգվածային լրցատվամիջոցներից մի քանիսը հայտնում են, որ Գիորգաձեն միացված է արհեստական շնչառության ապարատի: Գիորգաձեն ավելի վաղ եղել է մշակույթի նախարար, սակայն ամռանը տեղի է ունեցել մի շարք նախարարությունների միաձում, եւ նա դարձել է կրթության, գիության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիի առաջին տեղակալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս