«Ես անձամբ կարծում եմ, որ գեներալ Մանվել Գրիգորյանը կարող էր 10 անգամ ավելի շատ զենք ունենալ, նույնիսկ БМП, БТР, 120 միլիմետրանոց թնդանոթ ունենալ։ Այդպիսի մարտական ուղի անցած մարդու համար զենքը տրամաբանական, հասկանալի ատրիբուտ է, և ես ինքս, 10 տարի լինելով զինդատախազ, որևէ զինծառայողի ապօրինի փամփուշտի ու զենքի համար քրեական պատասխանատվության չեմ ենթարկել։ Այո, առգրավել ենք, ներկայացրել ենք սպառազինություն, հաշվառման ենք վերցրել, բայց չեմ դատել։ Իրականում Մանվել Գրիգորյանի «փուչիկը» հենց սկզբից էլ շատ փչեցին»
Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 հպատակների մուտքը երկիր, որոնք, հնարավոր է, մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում:
Ինչպես արդեն խոստացել էի առավել մանրամասն ներկայացնում եմ իմ մտահոգությունները տրանսֆերտների հարկման մասին։
Եվրամիությունը լիարժեք կդառնա միայն իրեն Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցումից հետո:
Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառավարության արտահերթ նիստում վստահեցրեց, որ արտաբյուջեներից պետք է հրաժարվել:
Nissan-ի եւ Renault-ի ղեկավար Կառլոս Գոնը նոյեմբերի 19-ին Ճապոնիայում ձերբակալվել է այդ երկրի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում:
Իրանի հետ հաշվարկների համար մեխանիզմ մշակելու աշխատանքը շարունակվում է, աշխատանքին միացել են ԵՄ-ի մի շարք երկրների ֆինանսների նախարարներ, բայց դեռեւս անկարելի է նշել աշխատանքի ավարտի ստույգ ամսաթիվը:
ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Կոտայքի մարզում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկրում առկա բոլոր խնդիրների լուծումը տեսնում է կառավարության, համայնքների և քաղաքացիների համագործակցության ճանապարհով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաքում է:
Սաստիկ անձրեւներ են տեղացել մայրցամաքային Իսպանիայում, Ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում, ծովեզերքին դրանք հեղեղումներ են առաջացրել, Վալենսիայում եւ Ալիկանտեում նոյեմբերի 19-ին սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ:
Նոր կառավարությունը ֆորմալ, պոպուլիստական քննադատության է ենթարկում նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը կրթական-մշակութային ոլորտում, սակայն շարունակում է նույն ոճով: Դրա վկայությունն է Սմբատյան ընտանիքին տրվող մենաշնորհի հայտնի ավանդույթի պահպանումը ներկա իշխանության կողմից:
Այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին և աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին:
«Դեղին բաճկոններ» ֆրանսիական հասարակական շարժման մասնակիցները, որոնք հանդես են գալիս վառելիքի գների աճի դեմ, նոյեմբերի 19-ին շարունակում են բողոքի իրենց զանգվածային ակցիաները, որոնք ամբողջ Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին:
Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ շեշտելով, որ այս փուլում իրենց համար շատ կարևոր է, որպեսզի բացառեն ընտրությունների ընթացքում վարչական լծակների կիրառումը, ընտրակաշառքը, մանկավարժներին ընտրական պրոցեսների մեջ ներգրավելու դեպքերը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է անցկացնում:
«ՀԱՊԿ-ում արդյունքները միշտ եղել են գոհացուցիչ, չնայած եղել են հակասություններ՝ պետությունների ներսում: Այսօր որդեգրված քաղաքականության արդյունքում տեսնում ենք, որ առկա տարբեր մոտեցումները կարող են վերածվել կոշտ հակասությունների, ինչն անդրադառնալու է ոչ միայն ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, այլև ԵԱՏՄ-ում մեր հնարավորությունները սահմանափակելուն»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում սկսում է նախապես հայտարարած հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով: 2018թ. նոյեմբերի 19-ին նշված նշաններով կկահավորվեն Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գր. Լուսավորչի փողոցը:
«Կա երեք տարբերակ. առաջին՝ կնշանակվի Հայաստանի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը, երկրորդ՝ Բելառուսի թեկնածուն, երրորդ՝ ոչ ոք չի նշանակվի, և կմնա Ռուսաստանի ներկայացուցիչը»։
Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև տարբեր միջազգային գնահատումների արդյունքում ստանձնած հանձնարարականները, ՀՀ արդարադատության նախարությունը, ՎիվաՍել ՄՏՍ-ը և «Ներդաշնակ» զարգացում հ/կ-ն համագործակցելով՝ իրականացնում են «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որը քննարկելու համար այսօր հրավիրվել էր համաժողով։
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր Ալի Քերիմլին նոյեմբերի 19-ին ազատ է արձակվել Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանի դահլիճից:
«Թալիբան» շարժումը նոյեմբերի 19-ին հավաստել է, որ անցյալ շաբաթ իր անդամները Կատարում հանդիպել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև տարբեր միջազգային գնահատումների արդյունքում ստանձնած հանձնարարականները, ՀՀ արդարադատության նախարությունը, ՎիվաՍել ՄՏՍ-ը և «Ներդաշնակ» զարգացում հ/կ-ն՝ համագործակցելով՝ իրականացնում են «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որը նպատակ ունի ստեղծել կոռուպցիայից ազատ բիզնես միջավայր և բիզնեսը ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում։
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս.Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ հուզում է ՀՀ առաջին դեմքի, Նախագահ Արմեն Սարգսյանի դերը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տրանսֆերտների հարկմանը դեմ է եղել թե՛ նախորդ իշխանությունների ժամանակ, թե՛ ներկայիս: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ՊԵԿ-ի նախագծին՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրում մտցնել և հարկել նաև տրանսֆերտները, Վ.Բաղդասարյանը հայտարարեց, որ տրանսֆերտները մեր երկրի համար լուրջ նշանակություն ունեն դեռևս 90-ական թվականներից, դրանց շնորհիվ է Հայաստանը պահպանել իր կայունությունը:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցավ Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի՝ ամբողջությամբ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը: