Բաժիններ՝

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Շերեմետևոյի թռիչքավայրէջքային գոտում մարդու զոհվելուց հետո

Քննիչները քրեական գործ են հարուցել թռիչքները կազմակերպելիս անվտանգության պահանջների խախտման մասին այն բանից հետո, երբ Շերեմետեւո օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում ինքնաթիռը վրաերթի ենթարկեց մի տղամարդու, որը, ինչպես հետո պարզվեց Հայաստանի քաղաքացի էր:

Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավարի ավագ օգնականի պաշտոնակատար Նատալյա Ֆյոդորովան: Նոյեմբերի 20-ին ավելի վաղ տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ տղամարդու մարմինն օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում հայտնաբերվել է Մոսկվա – Աթենք Boeing 737 մարդատար ինքնաթիռի վերթիռից հետո:

Քննիչները նախաքննական ստուգում են կազմակերպել: Ճշտված տվյալներով՝ զոհվածը Հայաստանի քաղաքացի է՝ արտաքսված Իսպանիայից: Ինչպես հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն, օդանավը պատկանում է «Աերոֆլոտ» ավիաընկերությանը: Հետաքննության վարկածով՝ 25-ամյա տղամարդը Շերեմետեւո է ժամանել նոյեմբերի 20-ին Մադրիդից մեկնած չվերթով: Մոսկվա – Երեւան չվերթին գրանցվելուց հետո տղամարդը մյուս ուղեւորների հետ գնացել է ինքնաթիռանիստի:

«Ավելի ուշ, առայժմ հետաքննության կողմից չպարզված հանգամանքներում, երիտասարդը կառամատույցային ավտոբուս նստելիս գնացել է անհայտ ուղղությամբ օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտիների տարածքում: Ինչից հետո… ժամը 20-ն անց 10 րոպեին տղամարդը մտել է թիվ 2 գոտի Շերեմետեւո օդանավակայանի «Ալֆա» գետնավարման ուղու շրջանում, որտեղ մահացու վնասվածքներ է ստացել հիշյալ գոտիով թափառք իրականացնող Boeing 737 օդանավի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հարուցվել է քրեական գործ «Տրանսպորտային անվտանգության բնագավառում պահանջների խախտում» հոդվածով: Հետաքննությունը գտնվում է քննչական վարչության ղեկավարի վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս