Բաժիններ՝

«Ավելի լավ է՝ այդ ցուցակները հրապարակի, այսօրվան էլ, երեկվանն էլ՝ հետաքրքիր կլինի նայել». Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսին հատուկ պետական պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ նախագծի մերժմանը՝ նշեց, որ դարեր շարունակ Հայաստանն ունեցել է հավատքի ինստիտուտներ, որոնք եղել են ազգի պահպանության կարևորագույն գործոնը, և այժմ վտանգավոր է վնասել այդ ինստիտուտները։

«Հասկանում եմ, գուցե կան որոշակի ուժեր, որոնք՝ ստանալով դրամաշնորհներ, ունեն պարտադրանք՝ փչացնել մեր երկիրը։ Եթե հիշում եք, պատգամավոր եղած ժամանակ ասում էի, որ «Ընտանիքի բռնության կանխարգելման» մասին օրենքն ըստ էության պարտադրված է մեզ, սա այդ շարքից է։ Վեհափառի ինստիտուտը ֆիզիկական անձի ինստիտուտ չէ, այն պետության ինստիտուտ է»,- նշեց Վարդան Բոստանջյանը և ընդգծեց, որ պետք է հարգեն հավատքի մարդկանց, և այստեղ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է։

Ըստ նրա՝  նախագծի մերժումը ոչ այլ ինչ էր, քան հավատքի նկատմամբ ոտնձգություն։

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսն արձագանքել էր նոյեմբերի 15-ին Հայաստանում տեղի ունենալիք ԼԳԲՏ համայնքի ֆորումին, իրեն կրկին կրակն էր գցել, քանի որ այն ուժերը, որոնք Հայաստանում իրականացնում էին որոշակի գործողություններ, այդ արձագանքից հետո կանցնեն նոր գործողությունների, ինչն էլ իրեն երկար սպասեցնել չի տվել։
«Կաթողիկոսի դեմ բողոքողները կրկին հավաքվել էին Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում։ Խնդիրը երկու տասնյակ աղանդավորների մեջ չէ, այլ այն, որ նրանք վարակում են իրենց շրջապատը։ Մենք պետք է բռունցքվենք այդ ողջ սրիկայական խմբի դեմ և ասենք, որ իրենց կեղտոտ ձեռքերը հեռու տանեն Վեհից։ Ուրախ եմ, որ ոստիկանությունը Վեհարանն ազատել էր բողոքավոր մարդկանցից, բայց նույն ոստիկանությունը չպետք է թույլ տար, որ բանը հասներ այնտեղ, որ նրանք մտնեին Վեհարան»,- ասաց Գ. Եղիազարյանը։

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ, սկզբից Վեհափառն է, եկեղեցին, այնուհետև՝ ազգը, բոլորին  հերթով հարվածելով գալիս են. «Մենք չենք ասում, թող ԼԳԲՏ չլինեն, թող լինեն, բայց հեռու մնան մեր ընտանիքներից։ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեց մեկ միտք, որ տարիներ առաջ հրապարակում էին ցուցակ կառավարության կազմում եղած ԼԳԲՏ-ի մասին, սա երևի այն ցուցակն է, որ ինչ-որ մեկին ասեն, տես՝ խելոք կմնաս, թե չէ այն ցուցակը կհրապարակենք: Ավելի լավ է այդ ցուցակները հիմա հրապարակի, այսօրվան էլ, երեկվանն էլ՝ հետաքրքիր կլինի նայել»,- շեշտեց Գ. Եղիազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս