Մասիսում կինը դանակահարել է ամուսնուն, ապա փորձել ինքնասպան լինել
Ընտանեկան հերթական վիճաբանությունը Մասիսում ունեցել է արյունոտ զարգացում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան ոստիկանությունն ահազանգ է ստացել մի քաղաքացուց, ով խնդրել է շտապ ոստիկան ուղարկել՝ նշելով, որ մարդ է դանակահարել, ապա թույն խմել։
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ ընտանեկան վիճաբանության արյունոտ զարգացման է ականատես դարձել։ Պազրվում է ուշ ժամի ամուսինների միջեւ վիճաբանություն է սկսվել կենցաղային հարցերի պատճառով, որի ժամանակ 42-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու ծնոտի շրջանին՝ պատճառելով վնասվածք, իսկ երբ վերջինս փորձել է կնոջ ձեռքից վերցնել դանակը՝ վնասվել են նաեւ թե ամուսնու եւ թե կնոջ ձեռքերը։ Այնուհետեւ կինը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մկնդեղ:
42-ամյա կինը շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն: