ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:
Խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու քայլերի մասին է:
Նոյեմբերի 16-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվեց հասարակական կազմակերպության:
Գազի սակագների մասով այս պահին բանակցություններն ընթացքում են, սակագների հետ կապված նորություն կլինի փետրվարին: Այս մասին «Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ անզիջում և հետևողական պայքարը։ Իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում տարբեր ոլորտներում, ցավոք, նաև կրթօջախներում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանության ժամանակ կլինի 5-րդ զամբյուղում:
ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում:
«Շերեմետեւո»-ում Հայաստանի 25-ամյա քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի փաստով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, բախման պատճառների հետաքննությունը կտեւի տասն օր:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի №4 շենքի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը 2018թ. նոյեմբերի 21-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով:
Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանոմ տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե «ՀՀԿ-ի պատգամավորներին ու նախարարներին որ մի հատ թելադրություն տայինք 4-րդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր քննությունից»:
Նոյեմբերի 20-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքնայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է կայանված «ԿամԱԶ-53212» բեռնատարին։
Թուրքիայի հյուսիսարևմտյան Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բանվոր է մահացել:
ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում է 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ ընտրություններում «Միասնական ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի դեպքում երկրում կհայտնվի կառուցողական ընդդիմություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Միացյալ Նահանգները դադարեցրել է վճարումները Պակիստանին, քանի որ Իսլամաբադը ոչ մի ջանք չի գործադրում Վաշինգտոնին օգնելու համար:
Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել է թափառքի ժամանակ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված սկանդալի ֆոնին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին հայտարարել է Սիրիայի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների սահմանման մասին:
ՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օ,կրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները:
Լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության գործի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ կոշտ միջոցների կիրառումը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի եւ կարող է քայքայել համաշխարհային տնտեսությունը, ուստի Վաշինգտոնը չի պատրաստվում դա թույլ տալ:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։