Միջքաղաքային և երևանյան ուղևորափոխադրում իրականացնող որևէ ընկերություն չի դիմել պետական պատասխանատու գերատեսչություններին ուղևորավարձի բարձրացման հայտով:
«Ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի, մեր և պարոն Մարուքյանի, մեր և պարոն Պողոսյանի, Պետրոսյանի կամ Հովհաննիսյանի կարծիքները համընկնեն բոլոր հարցերում»:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները:
Ֆիլիպինների իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարահանումը Մայոն հրաբխի ժայթքման՝ պահպանվող սպառնալիքի պատճառով:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Սերբիայի պատվիրակությունն ընդհատում է Պրիշտինայի հետ Բրյուսելում ընթացող տեխնիկական երկխոսությունը եւ Բելգրադ է վերադառնում Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության վերաբերյալ տեղեկատվությունից հետո:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ մի կողմ թողնել բոլոր խոսակցություններն ու օգնել մեր Ալբերտին, որովհետև շատ կարևոր հարց է սա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ նախագահ, վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի մարտական ընկեր Մանուել Մանուկյանը։ Նա նշեց, որ Ալբերտը ևս շատ էր ցանկանում հանդիպել լրագրողների հետ, բայց առողջական վիճակը թույլ չի տվել։
Աջափնյակի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում այսօր հայտնաբերվել է Հովհաննես Չեքիջյանի բնակարանից հափշտակված ևս 4 մեդալ։
Հունվարի 16-ի ցերեկը, հունվարի 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ադրբեջանի Աղդաշի շրջանում հունվարի 15-ին ինքնահրկիզվել է նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին: Այս մասին գրում է armsport.am-ը:
Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը:
Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը Ուկրաինայի հակամարտության շրջանակներում:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ դեռևս ժամանակ կա, և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները կարող են միանալ ու սատարել իրենց առաջարկած նախագահի թեկնածուին:
Ստամբուլի Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցում հունվարի 20-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին նվիրված համերգ կկազմակերպվի:
Ինչպես հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ստամբուլի «Բեշիքթաշը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին, armsport.am-ի տեղեկացմամբ, հաղորդում է «Turkish-Football»-ը:
«Երթը հանրային միջոցառումներից մեկն է և մեկնարկն ընդդեմ այդ թանկացումների: Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, և բնական է, եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում. մենք ասում ենք` այս թանկացումները բոլորիս է վերաբերում, կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի՝ ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ: Դա որևէ էական նշանակություն չունի»:
«Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16-ին սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում:
Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2018թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։
Բանգլադեշի եւ Մյանմայի պաշտոնատար անձինք հունվարի 16-ին ավարտել են ռոհինջա փախստականների հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրի մշակումը, հայրենադարձում, որը պետք է ավարտվի այդ գործընթացի սկսվելուց հետո երկու տարվա ընթացքում:
Սիրիայում «սահմանի անվտանգության ուժեր» ստեղծելու ԱՄՆ-ի պլանները կհանգեցնեն երկրում ճգնաժամի խորացմանը:
«Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է Վրաստանի տարածքով երկաթուղու միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ տեղափոխման ծախսերը էական ազդեցություն ունեն բենզինի ինքնարժեքի մեջ»:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հունվարի 15-ին՝ ժամը 23.50-ին, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 շենքի մոտից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի 1983 թ. ծնված Ռեզա Օ.-ին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Կանադա, որտեղ մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին երկրի տարածքում հիշատակի մի շարք միջոցառումներ կիրականացվեն:
Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ազատականացնել էներգետիկ շուկան: