Բաժիններ՝

Բեշիքթաշը միացել է Մխիթարյանի համար պայքարին.Turkish-Football

Ստամբուլի «Բեշիքթաշը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին, armsport.am-ի տեղեկացմամբ, հաղորդում է «Turkish-Football»-ը:

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբն ուշադիր հետևում է 28-ամյա ֆուտբոլիստի շուրջ ծավալվող իրադարձություններին:

«Սև արծիվները» տրանսֆերային շուկա են պատրաստվում դուրս գալ այն բանից հետո, երբ թիմը 27 միլիոն ֆունտ ստերլինգով «Էվերթոնին» էր վաճառել Չենկ Թոսունին:

Բացի այդ, թուրքական ակումբը լրացուցիչ գումար է ստացել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար և պատրաստ է միանալ Մխիթարյանի համար պայքարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս