Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց գնաճի վերաբերյալ:
Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է ինքնաթիռում գտնվող երեք մարդ՝ երկու օդաչուն և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչը:
«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ռոժե Տորենը, որը պաշտպանում է ինքնավարության անկախությունը, հունվարի 17-ին ընտրվել է տարածաշրջանային խորհրդարանի նախագահ:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ՀՀ-ի ու Իրանի երկաթգծի կառուցման հետ կապված ի՞նչ հաշվարկ կա, և ե՞րբ կլինի:
«Ինձանից որևէ մեկը որևէ հաշվետվություն չէր կարող ուզել, որովհետև ակնհայտ էր՝ իմ խոսքն ինչին է վերաբերում: Ես խոսում էի այն մասին, որ դահլիճում մեր ընդդիմադիր գործընկերների բարձրացրած քննադատությունը վերաբերել է լրիվ այլ օրենքի, ոչ թե այն օրենքին, որ քննարկվել է այդ պահին»:
Հունվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21063» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունվարի 17-ին, ժամանել է թիմի մարզմանը «Քերինգթոն» մարզաբազայում:
Հունվարի 16-ին, ժամը 6.00-ին, Երևանում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Մյասնիկյան պողոտայի թիվ 38 էլեկտրասյանը, ինչի հետևանքով 1995 թ. ծնված Ռոբերտ Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տրանսպորտի գները չբարձրացնելու որոշում չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե կա՞ արդյոք կուլիսային որոշում տրանսպորտի գները չբարձրացնելու ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ պաշտպանության նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ ամուսինները 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել գումարտակի հրամանատար Գ.Խ.-ին։
Շաբաթվա որոշակի օրերին հասարակական տրանսպորտը Թբիլիսիում կաշխատի գիշային ժամերին:
Հովիկ Աբրահամյանը ժամանակավոր պասիվ է քաղաքականությունում, ինչը նորմալ երևույթ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով նախկինում «մայր գետից» անջատված վտակների վերադարձի հավանականության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ:
Նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆոռնիայի նահանգ հիմնելու օգտին, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, դարձել է «անկառավարելի»:
«Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին ՀՀ-ն պետք է 2500 դոլար փոխհատուցի, աննախադեպ չէ»:
Հունաստանի եւ Մակեդոնիայի ներկայացուցիչները հունվարի 17-ին վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան պատճառով տարաձայնությունների կարգավորման շուրջը:
Ստամբուլում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ մեղադրվող անձը՝ 24-ամյա Մ. Մ.-ն, ում թուրքական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Հայաստանի քաղաքացի, իրականում Թուրքիայի քաղաքացի է:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ բանավեճ ունեցան և միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցրին։
ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի ստեղծող Հյու Ուիլսոնը:
Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շատապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով:
«2013թ. սեպտեմբերի 3-ին գնաճի հիմքերը դրել ենք։ ԵՏՄ-ն պարտադրում է որոշակի պայմաններ, որի հետևանքով Հայաստանի տնտեսությունը քայքայվելու է, իսկ դա բերելու է համընդհանուր աղքատացման, որն էլ կբերի գնաճի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Հունվարի 16-ին ժամը 07:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1956թ. ծնված Ս.Բ-ն, վարելով «ՎԱԶ 2107» ավտոմեքենան Ազատամարտիկների, Արզանյան և Մ. Գոշ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի` 1940թ. ծնված Ա.Ա-ին։
Հունվարի 17-ի ցերեկը, հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եվրոպական միության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը, որը սկսվել է 2015թ-ին Արևելյան գործընկերության վեց երկրներում, փաստում է, որ մշակութային քաղաքականության վերաբերյալ քննարկումների ու նախաձեռնությունների քանակը մասնակից երկրներում վերջին երեք տարիներին աճել է 20%-ով։
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կցանկանար, որ Մեծ Բրիտանիան լինի Եվրամիության անդամ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մոտ ժամանակներս նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
«Միասին մենք ուժեղ կլինենք». այս կարգախոսով է Բուլղարիան ստանձնում է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան:
Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են 2018 թ. առաջին հրամանատարական հավաքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: