6 գործիք` Հայաստանի մշակութային մենեջերների համար
Եվրոպական միության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը, որը սկսվել է 2015թ-ին Արևելյան գործընկերության վեց երկրներում, փաստում է, որ մշակութային քաղաքականության վերաբերյալ քննարկումների ու նախաձեռնությունների քանակը մասնակից երկրներում վերջին երեք տարիներին աճել է 20%-ով։
Ծրագիրն ուղղված էր մշակութային և ստեղծարարության ճյուղերի զարգացմանը, գործնական հետազոտությունների, ռազմավարությունների ու բարեփոխումների իրականացմանը, մշակութային ոլորտի արդիականացմանը, միջազգային համագործակցության հնարավորությունների օգտագործմանը և մշակույթի դերի ընկալման բարձրացմանը։
Հայաստանի ծրագրի արդյունքներ
- 2017-ին տեղի ունեցավ «Ստեղծարար Հայաստան» ազգային ֆորումը, որի մասնակիցների 99%-ն արձագանքել են, որ ինչ-որ նոր բան է սովորել, իսկ 95%-ն ասել է, որ ստացված գիտելիքները կօգտագործի իր աշխատանքում։
- Տեղի ունեցավ Business Challenge-ը, որը ստեղծարար նախագծերի հիմնման երկօրյա սեմինար էր 122 մասնակիցներով։ Հարցվողների 100%-ը պատասխանել է, որ ինչ-որ նոր բան է սովորել, իսկ 99%-ն ասել է, որ ստացված գիտելիքները կօգտագործի ստարտափերի ստեղծման համար։
- «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հիմնել է 14 առցանց դասընթաց, որոնք հասանելի են հայերեն լեզվով։ Դասընթացները որպես ուսումնական նյութեր օգտագործվում են Հայաստանում։
- Ծրագիրը ֆինանսավորել է 5 հետազոտություն և վերլուծական համառոտագիր, որոնք նվիրված են Հայաստանի մշակութային ու ստեղծարար ինդուստրիաներին, ինչպես նաև թարգմանել ու հանրայնացրել է երկու գիրք։
Գործիքներ
Մշակույթի զարգացման ցուցանիշներ։ Մշակույթի և ստեղծարար ինդուստրիաների ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 3,3%։ Այս և այլ փաստեր են ներկայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ արված հետազոտության մեջ։ Ներկայացված թվերն ու առաջարկությունները վերաբերում են տնտեսությանը, կրթությանը, կառավարմանը, հանրային մասնակցության մակարդակին, գենդերային հավասարությանը, հաղորդակցության ու մշակութային ժառանգությանը։ Տվյալները կարող են օգտագործվել բարեփոխումների ջատագովության և պլանավորվման համար։
Ստեղծարար քաղաքներ և մարզեր։ Այսպես է կոչվում Ծրագրի նախագծերից մեկը, որին մասնակցել են Արևելյան գործընկերության վեց ոչ մեծ քաղաքներ, որի ընթացքում Սիսիանը դարձավ նախագծի պիլոտային քաղաքը։ Կարելի է ծանոթանալ հաշվետվությանը և տեղեկանալ, թե ինչպես փոքր քաղաքը կարող է օգտագործել իր ստեղծագործական ներուժը։
Վերլուծական համառոտագրերը պատրաստել են երիտասարդ մշակութային մենեջերները՝ Ծրագրի համագործակիցները։ Նրանք անցել են Ծրագրի կազմակերպած վերապատրաստումները և գրել են տուրիզմի զարգացման թվային հարթակների ու կրթության և մշակույթի համագործակցության վերաբերյալ երկու վերլուծական հաշվետվություն։
Լքված գործարանների, երկաթուղային կայարանների և նույնիսկ նավերի տարածքներում մշակութային կենտրոնների հիմնման ու վերականգնման վերաբերյալ 30 լավագույն օրինակների ձեռնարկի հեղինակ Պետեր Լենին հավաքագրել է 123 պատմություն և հարցազրույց, որտեղ ակտվիստները պատմում են վերականգնման մարտահրավերների, խնդիրների և առավելությունների մասին։ Գիրքը թարգմանվել է Արևելյան գործընկերության երկրների բոլոր լեզուներով, այդ թվում՝ հայերեն և հասանելի է Ծրագրի կայքում։
Ստեղծարար բիզնեսի վերաբերյալ Դեյվիդ Փերիշի «Շապիկներ և կոստյումներ» գիրքը նույնպես թարգմանվել է հայերեն և հասանելի է բոլորին։ Ձեռնակը պատմում է, թե ինչպես կարելի է ստեղծարար գաղափարը և մշակութային պրոդուկտը վերածել եկամտաբեր բիզնեսի։
Կայքի հնարավորությունները հասանելի են լինելու նաև Ծրագրի ավարտից հետո։ Այն ներառում է մշակութային մենեջերների համար ութ լեզվով 14 առցանց դասընթաց, մշակույթի տնտեսական և սոցիալական կարևորության մասին փաստեր և թվեր, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրների, գործընկերների և կրթական հնարավորությունների 500 օգտակար ռեսուրսներ։
Երեք տարվա ընթացում Ծրագիրը կազմակերպել է 252 միջոցառում, հրապարակել է 870 հոդված և ավելի քան 30 հազար բաժանորդ ունի իր Ֆեյսբուքյան էջում։