Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն նոր պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մոտ ժամանակներս նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:

Բանակցություններն արագացան նախորդ ամիս, և հիմա կողմերը համաձայնություն են ձեռք բերել: Ըստ աղբյուրի տեղեկության՝ 54-ամյա պորտուգալացու նոր պայմանագիրը մանկունյանցիների հետ նախատեսված կլինի մինչև 2021 թվականը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Մոուրինիոն դեռ պետք է իր ստորագրությունը դնի փաստաթղթի տակ, բայց դա արդեն ձևական բնույթ է կրում:

Մոուրինիոն գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թվականին և նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019թ. ամառ: Պորտուգալացու ղեկավարությամբ «Կարմիր սատանաները» նվաճել են 3 տիտղոս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս