Յունկերը ցանկանում է Մեծ Բրիտանիան պահել Եվրամիության կազմում
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կցանկանար, որ Մեծ Բրիտանիան լինի Եվրամիության անդամ: Այդ մասին նա ասել է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվում էր Եվրահանձնաժողովի ծառայությունների կողմից:
«Իմ մեջ մնում է այն զգացողությունը, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը աղետ է: Մենք կցանկանայինք, որ նրանք մնային: Եվ եթե նրանք դա ցանկանան, նրանց պետք է տրվի այդ հնարավորությունը: Նույնիսկ եթե նրանք դուրս գան ըստ 50-րդ հոդվածի, 94-րդ հոդվածը նրանց հնարավորություն կտա կրկին մտնել Եվրամիություն»,-ասել է Յունկերը:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք էիրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: