Բաժիններ՝

ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆոռնիան բաժանել երկու նահանգների

Նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆոռնիայի նահանգ հիմնելու օգտին, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, դարձել է «անկառավարելի»: Այդ մասին ասված է Կալիֆոռնիայից անկախության հռչակագրում, որը հրապարակել են դրա հեղինակները:

«Նոր Կալիֆոռնիան նոր նահանգ է՝ զարգացման գործընթացում»,- ասված է փաստաթղթում: Նշվում է, որ նոր նահանգի հիմնումն անհրաժեշտ է «բռնապետության կապանքները թոթափելու համար»: «Ներկայիս Կալիֆոռնիայի նահանգը կառավարվում է բռնապետական ռեժիմի կողմից»,- կարծում է նախաձեռնող խումբը: Ինչպես ասված է փաստաթղթում, Նոր Կալիֆոռնիայի բնակչությունը կարող է կազմել 15 մլն մարդ: ԶԼՄ-ների տվյալներով՝ նահանգն առավելապես կընդգրկի գյուղական տարածքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս