Բաժիններ՝

Մակեդոնիան և Հունաստանը վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան շուրջը

Հունաստանի եւ Մակեդոնիայի ներկայացուցիչները հունվարի 17-ին վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան պատճառով տարաձայնությունների կարգավորման շուրջը:

Այդ մասին հայտնել է Accosiated Press գործակալությունը: Բանակցություններն անցնում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցի մասնակցությամբ:

«Կարծում եմ, որ երկու երկրներում էլ մարդիկ պատրաստ են այն բանին, որ լսեն լուծման հնարավոր ուղիները, որոնք կհամապատասխանեն իրենց ազգային շահերին, բայց նաեւ կներառեն փոխզիջման տարրեր»,- այս շաբաթ ավելի վաղ հայտարարել է Նիմիցը:

Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ վեճը շարունակվում է արդեն շուրջ 27 տարի: 1991 թվականին Հարավսլավիայից անկախության հայտարարումից հետո Մակեդոնիան հարուցել է հույների վրդովմունքը, քանի որ երկիրն օգտագործել է Հունաստանի համանուն տարածաշրջանի անվանումը, որը գտնվում է Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի հետ սահմանին:

Նկատի առնելով այդ վեճը՝ Հունաստանն արգելափակել է Մակեդոնիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Բացի դրանից, երկիրը մինչեւ վեճի կարգավորումը ՄԱԿ-ի մեջ Է մտնում «Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն» պաշտոնական անվանումով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031