Պատահարից 2 օր անց 55-ամյա ուղևորը մահացել է
Հունվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21063» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը, նրա 3 ուղևորները և «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունվարի 16-ին ժամը 22.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.35-ի սահմաններում, «ՎԱԶ-21063»-ի ուղևորներից մեկը` 1963 թ. ծնված Սամվել Խչեյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: