Բաժիններ՝

Թբիլիսիում կհայտնվեն գիշերային ավտոբուսներ

Շաբաթվա որոշակի օրերին հասարակական տրանսպորտը Թբիլիսիում կաշխատի գիշային ժամերին: Այդ մասին ասել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: Թբիլիսիի քաղաքապետարանն աշխատում է գիշերային Թբիլիսիի զարգացման հայեցակարգի վրա, որը ներկայացնելու են փետրվարի վերջին:

«Սկզբում մենք կներկայացնենք տրանսպորտի ռազմավարությունն ամբողջությամբ, այն, թե մենք ինչպես ենք մտածում այդ ուղղությունը զարգացնել չորս տարվա ընթացքում: Փոփոխություններ են պլանավորվում տաքսիների նկատմամբ: Բացի այդ, հասարակական տրանսպորտը որոշակի օրերի կաշխատի գիշերային ժամերին»,-ասել է Կալաձեն:

Գիշերային Թբիլիսիի զարգացումը եղել է Կալաձեի նախընտրական խոստումներից մեկը: Նա հայտարարել է, որ գիշերային մշակութային կյանքի աշխուժացումը կնպաստի նոր ստարտապների խրախուսմանը եւ մայրաքաղաքի եկամուտների ավելացմանը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս