Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է «Ոստիկանական ակադեմիայի» ստեղծող Հյու Ուիլսոնը

ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի ստեղծող Հյու Ուիլսոնը:

Այդ մասին հայտնել է Variety-ն: Պորտալի տվյալներով՝ Ուիլսոնը ծանր հիվանդությունից մահացել է հունվարի 14-ին Շառլոթսվիլ քաղաքի իր տանը: Առավել հայտնի կինոնկարների թվում, որոնց վրա աշխատել է Ուիլսոնը, «Ոստիկանական ակադեմիա», «Առաջին կանանց ակումբ», «Պայթյուն՝ անցյալից» ժապավեններն են: Կինոյում աշխատելուց բացի, Ուիլսոնը դասավանդում էր Վիրջինիայի համալսարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս