Բաժիններ՝

Տաճատ Վարդապետյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով խորհրդարանում փոխարինել է արդեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, նշանակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Տաճատ Վարդապետյանը կփոխարինի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով նշանակվել է պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ` լրացնելով Հրայր Թովմասյանի թափուր տեղը:

Մարտի 21-ին խորհրդարանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին: Հրայր Թովմասյանին պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել է հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս