
Երևանում ավտոմեքենաներ են բախվել

Ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: