
ՀՀ ավանդային կազմակերպությունների արտաքին պարտքը նվազել է, մասնավոր հատվածինը` աճել

Հայաստանի ավանդային կազմակերպությունների հիմնական վարկառու երկրները 2017 թվականի վերջին եղել են Նիդերլանդները` 23.4 տոկոս, Լյուքսեմբուրգը` 20.6, ԱՄՆ-ն` 6, Գերմանիան` 5.6 տոկոս: Վարկերի մոտ 23.4 տոկոսը ստացվել է միջազգային կազմակերպություններից:
Այս են վկայում ԿԲ «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին» փաստաթղթի տվյալները:
ՀՀ ավանդային կազմակերպությունների համախառն արտաքին պարտքը, բացի ՀՀ ԿԲ-ից, ներառյալ միջֆիրմային վարկերը, 2017 թվականի դեկտեմբերի վերջին 2016-ի վերջի համեմատ նվազել են 211.5 միլիոն դոլարով և կազմել 2 միլիարդ 303.3 միլիոն դոլար:
ՀՀ այլ մասնավոր հատվածի համախառն արտաքին պարտքը աճել է 29.1 միլիոն դոլարով և կազմել 2 միլիարդ 434.2 միլիոն դոլար: