Բաժիններ՝

«Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան 7 ժամում ավելի քան 3 միլիոն դիտում է հավաքել

«Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հրապարակվելուց 7 ժամ հետո ավելի քան 3 միլիոն դիտում է հավաքել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մուլտֆիլմի ցուցադրությունը իրականացվել է նաև «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում, ինչպես նաև «Кино Mail.Ru» կայքում: «Օդնոկլասնիկի»-ում մուլտֆիլմը 2.8 միլիոն դիտում է հավաքել:

«Սոյուզմուլտֆիլմ» ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր «Պրոստոկվաշինո»-ի հերոսների նոր պատմություններ ստեղծելու մասին: 2018-2020 թվականների ընթացքում նախատեսվում է մուլտֆիլմի 30 սերիա թողարկել:

https://www.youtube.com/watch?v=1hipTtP5i7I

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30