Բաժիններ՝

Արցախում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի գաղափարախոսությունը ներմուծվում է հենց աշակերտական սեղանից

Արցախում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի գաղափարախոսությունը ներմուծվում է հենց աշակերտական սեղանից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Մենք բազմաթիվ փորձեր ենք կատարում` սկսած աշակերտական շրջանից՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի գաղափարախոսությունը մարդկանց մեջ ներմուծելու համար: Արդեն երկրորդ տարին է՝ շարադրությունների մրցույթ ենք իրականացնում: Երեխաներին պատրաստվում ենք բերել Երևան ուսումնական այցի: Պետք է ոգևորել երեխաներին ու երիտասարդներին»,- ասաց Մելիքյանը:

Անհրաժեշտ է նպատակադրվել, որ Արցախից ՀՀ գան կամ հակառակը, կապեր լինեն, շփվեն ու այդ բաժանումները կմոռացվեն:

«Որոնք ենք Արցախում մարդու իրավունքների երեք խնդիրները քաղաքացի-իշխանություն հարաբերություններում» հարցին ի պատասխան Մելիքյանը նշում է, որ առաջինը կարողությունների զարգացման պակասն է պետական մարմիններում, երկրորդը՝ կարողությունների զարգացման պակասը՝ քաղաքացիական հասարակությունում, երրորդը՝ միջազգային կապերի պակասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30