
«Բարսելոնան» քամբեքների արքան է. վիճակագրություն

2017 թվականի մարտի 8-ին կատալոնական «Բարսելոնան» անհավանական քամբեքի հեղինակ դարձավ՝ կարողանալով 4:0 պարտվելուց հետո հաղթել տանը 6:1 հաշվով: Շատերը կատալոնական ակումբի այս հաղթանակն անվանեցին դարի քամբեքը:
Այս մրցաշրջանում, առհասարակ, Վալվերդեի թիմը համարվում է երկրորդ խաղակեսի թիմ, քանի որ գոլերի ճնշող մեծամասնությունը խփվում է հենց երկրորդ խաղակեսում:
Հանգստյան օրերին կատալոնական ակումբը 2:0 հաշվով պարտվում էր «Սևիլիային», սակայն վերջին 2 րոպեների ընթացում կարողացավ 2 գոլ խփել և հավասարեցնել հաշիվը:
Այս մրցաշրջանում սա 9-րդ հանդիպումն էր, երբ կատալոնական ակումբը կարողացել է խաղի վերջնամասում վերադառնալ և վաստակել 1 կամ 3 միավոր:
Այս մրցաշրջանում կատալոնական ակումբը 26 գոլ է հեղինակել վերջին 20 րոպեներում:
Այդ գոլերը խփել են կատալոնական ակումբի 6 ֆուտբոլիստներ:
Մեսսի, Սուարես – 8
Պաուլինիո – 5
Պիկե, Ալբա – 2
Վիդալ – 1
Սիրարփի Աղաբաբյան