Բաժիններ՝

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ից 5-ը Մոսկվայում կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը:

Նախատեսված են նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս