
Այս միջոցը դադարեցնում է մազաթափությունը, ամրացնում մազերը

Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով, հորմոնալ փոփոխություններով, գլխամաշկի վնասմամբ, սթրեսով, որոշակի դեղամիջոցների օգտագործմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ խնդրից ազատվելու համար հարկավոր է լուծել խնդիրը, բայց կարող են օգտակար լինել նաև բնական միջոցները։ Այն մի քանի անգամ օգտագործելուց հետո կզգաք, որ մազերն ավելի ամուր են դարձել, դրանց աճն ակտիվացել է։
Բաղադրիչներ
- 2 ձվի դեղնուց
- կես կիտրոնի հյութ
- 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- 15 կաթիլ գերչակի յուղ
- 5 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ։
Պատրաստման եղանակը։ Դիմակը շատ հեշտ է պատրաստվում։ Պարզապես հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները։ Եթե խառնուրդը շատ խիտ լինի, մի փոքր ջուր ավելացրեք։
Ինչպես օգտագործել։ Դիմակը պատրաստելուց անմիջապես հետո հարկավոր է քսել գլխամաշկին՝ մատների ծայրերով նուրբ շարժումներով մերսելով։ Դա կօգնի լավացնել բաղադրիչների ներծծումը։ Գլուխը փաթաթեք տոպրակով և սրբիչով։
Դիմակը գլխին թողեք նվազագույնը 1 ժամ։ Գլուխը լվացեք մեծ քանակով ջրով։ Շաբաթվա ընթացքում դիմակն օգտագործեք 1-2 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը