Բաժիններ՝

ՔԶԱԿ-ի փորձագետները հավաստեցին Սկրիպալների թունավորումը «Նովիչոկով»

Քիմիական զենքի արգելման կազմակերության (ՔԶԱԿ) փորձագետները հավաստել են, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի ժամանակ կիրառվել է «Նովիչոկ» թունավոր նյութը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, ապրիլի 12-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը, որը ներկայացրել է հիշյալ կազմակերպության հայտարարության լուսանկարը։

«Կենսաբանական նմուշների եւ շրջակա միջավայրի նմուշների տարրալուծումների արդյունքները, որոնք արվել են կազմակերպության ընտրած լաբորատորիաների կողմից, հաստատում են Մեծ Բրիտանիայի եզրակացությունները թունավոր ներգործության քիմիական նյութի մասին, որն օգտագործվել է Սոլսբերիում եւ որից լրջորեն տուժել է մի քանի մարդ»,- ասված է Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների հայտարարության մեջ: Զեկույցի համաձայն՝ Թունավոր նյութը եղել է «բարձր մաքրության», դրանում բացակայել են խառնուրդները: Զեկույցում ասված է թունավոր նյութի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի եզրակացությունների ճշտության մասին, սակայն դրա անվանումը չի բերվում:

Այն նշված է զեկույցի ամբողջական տարբերակում, որը փորձագետներն ուղարկել են կազմակերպության մասնակից երկրներին: Ինչպես հաղորդվել է, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ավարտել է Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման հետաքննությունը եւ արդյունքները հանձնել է Մեծ Բրիտանիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս