Բաժիններ՝

Հունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուի ճակատագիրն անհայտ է

Հունաստանի ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը ծովն է ընկել Սկիրոս կղզու մերձակայքում, օդաչուի ճակատագիրն անհայտ է: Այդ մասին հայտնել է militaire.gr կայքը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ապրիլի 12-ի ցերեկը: Ներկայում օդաչուի հայտնաբերման աշխատանքներ են ընթանում:

Հրատարակությունը նշել է, որ ինքնաթիռը վերադառնում էր Էգեյան ծովում կալանման գործողությունից հետո: Ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ ինքնաթիռի հետ կապը կորել է: «Ապրիլի 12-ին ժամը 12:15-ին կորել է կապը M2000-5 ինքնաթիռի հետ, որը գտնվում էր Սկիրոս կղզուց ինը մղոն հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Ներկայում ինքնաթիռի հայտնաբերման աշխատանքներ են կատարվում»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս