Բաժիններ՝

Մերկելը բացառել է Գերմանիայի մասնակցությունը Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը

Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը, եթե բանը դրան հասնի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 12-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Դանիայի վարչապետ Լարս Լյոքքե Ռասմուսենի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում։

«Գերմանիան այստեղ ռազմական մասնակցություն չի ունենա»,-ասել է նա: Մերկելը նշել է, որ «դրա (ԱՄՆ-ի կողմից Սիրիային ռազմական հարված հասցնելու) մասին որոշում առայժմ չկա»:

«Բայց մենք դիտարկում եւ պաշտպանում ենք այն ամենը, ինչը ցույց կտար, որ «թունավոր նյութերի կիրառումն անընդունելի է»,-հավելել է կանցլերը՝ Արեւմուտքին կոչ անելով համատեղ գործել Արեւելյան Ղութայում ենթադրյալ քիմիական գրոհին հակազդելու հարցում: Նրա խոսքով՝ հարկավոր է «դիտարկել համալիր միջոցներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30