
Արսեն Բաբայանը ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հավաստիացնում է, որ երբևէ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի ստացել: Արսեն Բաբայանը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի լրագրողներ, երբևէ ինձ հետ հարց չի քննարկվել ՍԴ աշխատակազմի ղեկավար նշանակվելուս մասին։ Երբևէ այդպիսի առաջարկ չեմ ստացել։ Խնդրում եմ ինձ հեռու պահել ձեր ստեղծագործություններից»,- գրել է Բաբայանը:
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն Արսեն Բաբայանին առաջարկել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, քանի որ ապրիլի 12-ին լրանում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի կենսաթոշակի տարիքը: