Բաժիններ՝

Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ասուլիսը սկանդալի է վերածվել

Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել է սկանդալի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մամուլի ասուլիսի ժամանակ, երբ դիտորդական առաքելության ներկայացուցիչները սկսել են խոսել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոպտագույն խախտումների վերաբերյալ լրագրողների մի խումբ ոտքի է կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:

«Մի ստեք, դա ճիշտ չէ»,-բղավել է իշխանամետ լրագրողների խումբը:

Ի պատասխան ադրբեջանցի լրագրողների անօրինական և ամբարտավան պահանջին, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ներկայացուցիչները դադարեցրել են մամուլի ասուլիսն ու լքել դահլիճը:

Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են մամուլի սրահ և հայտարարել, որ ասուլիսն ավարտված է:

ԵԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով և ցանկացած լրագրող կարող է օգտվել դրանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս