ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անհրաժեշտության դեպքում անժամկետ կփակի Մեքսիկայի հետ սահմանը։
«Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց երթով՝ ՕԵԿ կենտրոնական գրասենյակից՝ դեպի Սուրբ Աննա եկեղեցի:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի արտակարգ նիստ գումարել Կերչի միջադեպի պատճառով։
Հանրապետության նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև սերտ փոխգործակցությունը, քաղաքագետ-վերլուծաբանների ու փորձագետների աշխատանքը։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե այն իրականացվի ներկայիս համաձայնությամբ, մինչեւ 2030 թվականը կհանգեցնի 4 տոկոսով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման, ինչը համաչափ է երկրի տնտեսության՝ տարեկան 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի կորուստներին:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Երևանի Մաշտոցի պուրակից, իսկ կուսակցականները մանդարին էին բերել, որը, ըստ նրանց, թարմություն էր խորհրդանշում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 24-ից 25-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված մեքենաների, դատարանի խցերի, ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկումը» խորագրով դասընթաց։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու՝ շուրջ չորս տասնյակ դեպքեր:
Նոյեմբերի 26-ի երեկոյան Կարմիր մոլորակի վրա վայրէջք կկատարի InSight ամերիկյան բացառիկ տիեզերանավը, որը թույլ կտա նայել Մարսի ներսը եւ պատասխաններ տալ նրա ներկայիս տեկտոնիկական ակտիվության ու կազմությանը վերաբերող հարցերին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է Դիեգո Ռոսի Մարաշլյանի հետ:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ շեշտը դնելու է ասուլիսների, ուղիղ եթերների վրա: Այս կերպ են ներկայացնելու ծրագիրը: Չնայած՝ լինելու են նաև մարզային հանդիպումներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից:
«Սասնա ծռեր» համահայական կուսակցությունը՝ «Ժամանակն է» կարգախոսով, իր քարոզարշավի մեկնարկը տվեց Ազգային ժողովի բակից։ Քարոզարշավից առաջ կուսակցության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով։
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Ռուսաստանին այլեւս չեն հուզում հնարավոր պատժամիջոցները Կերչի նեղուցի իրադրության պատճառով:
«Գեղարքունիք այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օգտագործում էր վարչական ռեսուրս. նա դա հասկացել է, միջազգային չափանիշերը տեսել է և հասկացել է, որ եթե ուզում է մինչև ժամը 18:00-ն քարոզարշավ անել, ապա չի կարող դա անել վարչապետի կարգավիճակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Բրիտանացի ասպիրանտ Մեթյու Հեջեսին, որը մեկ շաբաթ առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում ցմահ բանտարկության էր դատապարտվել լրտեսության համար, ներում է շնորհվել, տեղեկացնում է BBC-ին:
ՔԻչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Խաչատրյանը, ով կալանավորվել էր Թուֆենկյան փողոցում հնչած կրակոցների գործով, մահացել է:
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Այս մասին տեղեկանում ենք միության ֆեյսբուքյան էջից:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Boeing RC-135V ինքնաթիռը նոյեմբերի 26-ի առավոտյան թռել է Կրետե կղզու ավիաբազայից եւ ուղղություն վերցրել դեպի Սեւ ծովի ջրատարածք՝ Ղրիմի ափի մոտ:
«Մենք չենք ասել, որ լինելու ենք կառուցողական ընդդիմություն, հակառակը՝ ասել ենք, որ դիրքավորվում ենք՝ որպես սկզբունքային, արմատական ընդդիմություն: Մի կողմից՝ իշխանությունները գուժում են մեր քաղաքական վախճանը, մյուս կողմից՝ իրենց ամբողջ քաղաքական ռեսուրսն այս օրերի ընթացքում դրել են բացառապես մեր դեմ պայքարելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերությունը կարող է նպաստել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկա ճգնաժամի լուծմանը:
«Էսօր Հանրապետական կուսակցությունը դուրս ա եկել մեյդան, էդ տապանաքարի նման պլակատներն էլ սարքել են սևով, և ճիշտ էլ արել են, որովհետև էս ընտրություններին պետք ա արձանագրել Հանրապետական թալանչիների քաղաքական մահը»,- այսօր Թալինում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ թիվ 1620 գնացքի մեքենավարը Երևանում՝ Սպանդարյան կայարանի 9-րդ կմ երկաթգծի ուղեհատվածում, վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Բաղրամյան պողոտայից՝ Ազգային ժողովի բակից։
Այսօր Մարալիկում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը կոչ արեց քաղաքացիներին՝ իրենց ձայնը տալ դաշինքին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կրկին վարչապետ դառնա, որպեսզի վերջ տրվեն այն տանջանքներին, զրկանքներին ու բաժան-բաժան անելուն, որ եղել է անցած տարիների ընթացքում։
Բելառուսի քաղաքացիները կկարողանան համացանցային գրառումների տակ մեկնաբանություններ թողնել միայն հեռախոսահամար տրամադրելուց հետո։ Նախատեսվում է, որ ԶԼՄ-ների մասին օրենքում համապատասխան լրացումները ուժի մեջ կմտնեն 2018թ. դեկտեմբերի 1-ից։
Ես լինելու եմ բոլորի նախագահը: Բոլորը կկարողանան ինձ դիմել իրենց հարցերով՝ հասարակական կամ քաղաքական: Ես լինելու եմ այն նախագահը, որը խաղաղության ու կայունության զգացողություն կստեղծի երկրում:
«Ասֆալտ փռել չեմ խոստանալու, շինարարության թույլտվություն ստանալ չեմ խոստանալու, այսինքն՝ լոկալ հարցեր չեմ խոստանում լուծել, և չեմ էլ կարծում, որ քաղաքական օրակարգը պետք է բաղկացած լինի այդպիսի խնդիրներով ձեռք բերված վստահությունից։ Խորհրդարանում կբարձրաձայնվեն համակարգային խնդիրները, պետական պասիվության, անգործության հետևանքով առաջացած խնդիրները»։