Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջնորդության տեսությունը փաստում է, որ առաջնորդական պաշտոններում տարբեր իրողությունների և հանգամանքների բերումով կարող է հայտնվել ցանկացածը, սակայն դա դեռ բավարար չէ իրական առաջնորդ դառնալու համար…
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի վերադառնալուց հետո կցանկանար դառնալ Լազիկայի՝ Վրաստանի արեւմուտքի Անակլիա ավանում խորջրյա նավահանգստի ղեկավարը:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) երևանյան նստաշրջանի ընթացքում պատվիրակներից մի քանիսը հրաժարվեցին վեհաժողովի պատվո մեդալներից:
Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին մեկնարկած ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել:
Պատռում ենք ապօրինի ՈՒԽ-ի ընտրությունների ընտրական հանձնաժողովի անդամների դիմակները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ):
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 49-ամյա Գարիկ Հովասափյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Լոռիի մարզում։ Սպիտակ քաղաքում դաշինքի անդամ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց՝ ապրիլին հեղափոխությանն աջակցելու համար։
Կալիֆոռնիայի իշխանություններն առայժմ չեն կարողացել պարզել 203 մարդու ճակատագիրը՝ նահանգի հյուսիսային մասը ճարակած բնական հրդեհից հետո:
Նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով։
«Տարվա լավագույն ակումբ» կոչման համար պայքարում է երեք ակումբ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացած տղամարդը 1981 թ. ծնված Արտյոմ Խալաթյանն էր:
Ֆրանսիայի Սենատի բարձրաստիճան պաշտոնյան Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI) կողմից ձերբակալվել է ԿԺԴՀ-ի օգտին լրտեսության կասկածանքով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածության մասին, որի հետևանքով Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել։
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանները շահավետ են Եվրամիության, այլ ոչ թե Լոնդոնի համար:
Վերջերս մամուլում տարածվեց մի մարդու պատմություն, ով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կորցրել էր իր դրամապանակը, որում եղել էր շուրջ 600 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտեր։ Ուղևորը կորցրած դրամապանակի մասին պարզել էր, երբ հասել էր Կիև։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Լանջիկ-Ախուրյան ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, նա այդ հարցի շուրջ աշխատում է Եվրոպայի երկրների ղեկավարների հետ:
Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:
Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02՚։
Վլադիմիր Պուտինը գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելով Սեւ ծովում տեղի ունեցած միջադեպը:
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը կորոշվի թայ-բեյքից հետո:
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները համարելով, որ կողքից որևէ մրցակից չունեն, և իրենց իրական հակառակորդները հենց դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են, ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար:
«Իրատես» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի նորապսակները հարսանեկան նվեր են ստանում նաեւ Գագիկ Ծառուկյանից: Վերջինս ամուսնական զույգերին ծաղկաձորյան իր հյուրանոցում հանգստանալու անվճար ուղեգիր է տալիս: