Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ոչ մի շաբաթ չի անցնում առանց ևս մեկ խոշոր սկանդալի բացահայտման Ադրբեջանում կամ Թուրքիայում: Վերջին նման սկանդալը բացահայտվել է Ստոկհոլմի Ազատության կենտրոնի հոդվածում, թուրք վտարանդի գրող Աբդուլլահ Բոզքուրտի գրած՝ «Յուտա նահանգի գործը ավելի շատ կեղտ է բացահայտում Թուրքիայի Էրդողանի վրա» վերնագրով:
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի խոսքով՝ իրեն առանձնապես չի ուրախացրել Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունը։ Նա հիշել էր Երևանի 2750-ամյակին նվիրված տոնակատարությունը, երբ ժողովրդի մեջ կար մեծ խանդավառություն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 12:00-20։00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբ գյուղի ամառանոցների ջրամատակարարումը:
Barem և WIN – Gallup International հետազոտական ընկերությունները մի շարք երկրներում շուրջ 66․000 քաղաքացու շրջանում հարցում են անցկացրել՝ փորձելով պարզել, թե որ երկրներն են առավել հավատացյալ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
«Հեղափոխություններն իրենցից հետո ձևավորում են օրինաչափություններ, առաջին օրինաչափությունը հետևյալն է՝ թեկուզ երեք փսլնքոտ, բայց` մերը։ Միշտ այսպես է եղել՝ նորերը եկել են իշխանության և իրենց շուրջը հավաքել են իրենց ընկերներին ու մարդկանց»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգևոր գործունեության 50-ամյակի առթիվ և առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել:
Անի թաղամասի 5 Ա շենքի բնակիչները առավոտից դիմել են բոլոր հնարավոր միջոցներին` պատասխանատու մարմինների ուշադրությունը շենքում առաջացած խնդրի վրա սևեռելու համար:
CNN հեռուստաընկերությունը բարձր է գնահատել Apple-ի iPhone XR նոր սմարթֆոնը՝ այն համարելով կորպորացիայի «գաղտնի զենքը», որը կարող է նկատելիորեն ավելացնել դրա վաճառքները։
Հորդանանում գործող «Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը» հրապարակել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցանկը։ Առանձին գրքով լույս տեսած ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբի Վասերման-Շուլցի (Դեմոկրատական կուսակցություն) գրասենյակից, որը գտնվում է Ֆլորիդայի նահանգում, կասկածելի փաթեթի պատճառով մարդիկ են տարհանվել:
Հոկտեմբերի 22-ին, ամերիկյան Նյու Յորք նահանգում, ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել։
Ավելորդ կիլոգրամներից ազատվելն այնքան էլ հեշտ չէ. կարևոր են անհատական մոտեցումն ու ուշադրությունը սեփական օրգանիզմի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է El Pais-ը, Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Խոսե-Անխել Սանչեսն անձամբ է վարում բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:
Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները։
Միացյալ Նահանգների նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Բիլ Քլինթոնի, ինչպես նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել:
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց մասնավորապես ՔԿՀ-ներում մոլեխաղերը սանձելու մասին, ինչին նախարարը տվեց բավականին վիճահարույց պատասխան։
Թուրքիայում պարարտանյութերի, դիզելի և էլեկտրականության թանկացման, ինչպես նաև պետության կողմից բավարար աջակցության բացակայության պատճառով գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում:
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում (МГИМО) Վիկտոր Սողոմոնյանի օրերս կարդացած դասախոսությունը բուռն դրական արձագանքի է արժանացել Ռուսաստանի գիտական շրջանակներում։
Համաժողովի շրջանակներում անցկացվել է ԵԱՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը` ավելի քան 120 ընկերության մասնակցությամբ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, ճշգրիտ ճարտարագիտության և ՏՏ-տեխնոլոգիաների, նորարարական շինանյութերի, ոսկերչական արդյունաբերության, դեղագործության ոլորտներից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնող իր երկրի քաղաքացիներին հորդորել է Թուրքիայում գտնվելու ժամանակ զգույշ լինել սոցիալական ցանցերում գրառումներ կատարելիս և հրապարակումները հավանելիս:
Հարփերի Լիի՝ 1960 թվականին գրված «Սարյակ մի՛ սպանիր» վեպն ամերիկացիների սիրելի գիրքն է. այս մասին են վկայում ժողովրդական քվեարկության արդյունքները, քվեարկություն, որը հոկտեմբերի 23-ին ամփոփվել է PBS ալիքի The Great American Read շոուի եթերում։
Չորեքշաբթի օրը Բաքու է ժամանել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ սահմանադրության պահանջներին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ քայլ էր:
Ըստ նրա՝ նույնիսկ ադրբեջանցիներն են պնդում, որ այդ ուղղաթիռները ռազմականացվել են և անցել բանակի տրամադրության տակ՝ որպես ռազմական նպատակներով օգտագործվող ուղղաթիռներ։
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ամեն տարի Սևանի հավելյալ ջրառը որքանո՞վ է ազդում լճի ձկնապաշարի վրա, Բարդուխ Գաբրիելյանն ասաց, որ Սևանի ջրի ավելացումն ու նվազումը էականորեն կարող է անդրադառնալ ձկնապաշարի քանակի ավելացման կամ նվազման վրա։