Չճանաչված Կոսովոյի խնդիրը գլխավոր խոչընդոտն է Եվրամիությանը Սերբիայի անդամակցության համար:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պո Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ելույթով hանդես է եկել Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:
Այսօր Ազգային ժողովը, ինչպես սպասվում էր, վարչապետ չընտրեց. «Ելք» խմբակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ էր մեկ պատգամավոր, 11 ձեռնպահ։ Կողմ պատգամավոր չեղավ։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բարձրացրած՝ ԼԳԲՏ համաժողովի հարցին, և նշեց, որ հանձնարարել է ճշտել, թե դա ինչ միջոցառում է, ով է կազմակերպում, ինչ նպատակով.
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ:
Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրավոր դիմել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք Ինթերնեյլշնլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարելու և երկրորդ օպերատոր ներգրավելու համար։
Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացրած «Լավագույն անդամ» մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն գործակալ»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
«Ձեր ելույթը շատ օգտակար էր՝ առաջիկա քաղաքական զարգացումների առումով»,- այսօր խորհրդարանում դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին -3…-4 աստիճան ցուրտ։
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
«Մեր երկիրը տարիներ շարունակ քանդել է կոռուպցիան»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը 1984 թ. ծնված Վազգեն Սարգսյանն էր:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցը:
Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկանում է վաճառել իրեն պատկանող գարեջրի գործարանը, նրա թիմի մի քանի անդամներ արդեն գտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում` ոչ օրինական ճանապարհով քաղաքական հակառակորդների, լրագրողների դեմ «կոմպրոմատներ» հավաքելու գործով:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համար կմեկնաբանի աշխարհի առաջնության գոտեմարտերը:
Երկու զբոսաշրջիկներ, որոնք հոկտեմբերի 23-ին կորել էին Իտալիայի հյուսիսում գտնվող Պիներոլո քաղաքի մերձակա լեռներում, հոկտեմբերի 24-ի առավոտյան Պիեմոնտի մարզում մեռած գտել են լեռնափրկարարական ծառայության աշխատակիցները։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 114 դպրոցի մոտակայքում գտնվող շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից:
Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:
Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից:
Նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի դեմ ակցիներին մասնակցելու է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը մասնակցելու է ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես հայ տղամարդ, որը սկզբունքորեն դեմ է, որ այդ համասեռամոլությունը թափանցի ավանդական հայ ընտանիք:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ԺՊ Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։
««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը բացարձակապես չի ունեցել այդպիսի նպատակ և չի էլ նպաստել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների չընդունմանը: Մենք ունեցել ենք 4 բացակա պատգամավոր, բայց անգամ 4 պատգամավորի առկայության և կողմ քվեարկելու դեպքում էլ նախագիծը չէր կարող ընդունվել այն պարտճառով, որովհետև դա սահմանադրական օրենք է և պետք է ընդունվեր 63 կողմ ձայնի առկայության դեպքում»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ համաժողովին՝ ընդգծելով, որ դրա մեջ լուրջ վտանգ է տեսնում։
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
«ՀՀ վարչապետի հրաժարականը հավասարազոր է վարչապետի տեղը թափուր մնալուն, որը Կառավարության մասին օրենքով նշանակում է՝ վարչապետի մահ: Ինչպե՞ս կարող է մահացած մարդը լինել վարչապետի պաշտոնակատար: Գտե՛ք Սահմանադրության մեջ այդ բառը: Վարչապետի պաշտոնակատար՝ նման բան չկա: Փաստորեն, հրաժարական տալուց հետո արդեն Նիկոլ Փաշինյանն իշխանությունն է նվաճել, զավթել, որը ծանր հանցագործություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն անակնկալ կերպով մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Հոկտեմբերի 24-ի նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը չ1ր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների աջակցության: