Ինչպես նիհարել. 6 գաղտնիք, որոնք հայտնի են դիետոլոգներին
Ավելորդ կիլոգրամներից ազատվելն այնքան էլ հեշտ չէ. կարևոր են անհատական մոտեցումն ու ուշադրությունը սեփական օրգանիզմի նկատմամբ: Goodhouse.ru-ն ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք իսկապես օգնում են նիհարել:
Դադարեք դիետա պահել: Այո՛, նիհարելու և առողջ քաշը պահպանելու համար հարկավոր է ոչ թե դիետա պահել, այլ հետևել առողջ սննդակարգի կանոններին: Սննդակարգը պետք է հավասարակշռված լինի, ներառի բավարար քանակով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Շատ միրգ և բանջարեղեն օգտագործեք, պարզ ածխաջրերի փոխարեն՝ օգտագործեք բարդ ածխաջրեր, որոնք մեծ քանակով բջջանյութ են պարունակում: Հիշեք, որ դիետաների մեծ մասի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է, ինչը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի:
«Արգելված» մթերք օգտագործեք: Ժամանակ առ ժամանակ ձեզ թույլ տվեք օգտագործել մթերք, որն արգելված է. հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ մի օր այլևս չեք կարողանա հետևել սննդակարգի կանոններին:
Չափից շատ մի կերեք: Նույնիսկ ամենաօգտակար և դիետիկ համարվող մթերքը կարող է ավելորդ կիլոգրոմների պատճառ դառնալ, եթե այն մեծ քանակով օգտագործեք: Հետևեք սննդի չափաբաժնին, կերեք դանդաղ, լավ ծամեք մթերքը:
Առավոտյան սպիտակուց օգտագործեք: Նախաճաշին 20-30 գրամ սպիտակուց օգտագործեք. այն կօգնի հագենալ, և կարճ ժամանակ անց կրկին ուտելու ցանկություն չեք ունենա:
Գրառումներ արեք: Անցկացված որոշ հետազոտություններ փաստում են, որ մարդիկ, ովքեր գրում են՝ ինչ են կերել օրվա ընթացքում, ավելի հեշտ են ազատվում ավելորդ կիլոգրամներից և պահպանում առողջ քաշը:
Մաքրեք ատամները: Հետազոտություններից մեկը պնդում է, որ ընթրիքից հետո ատամները մաքրելը կօգնի նվազեցնել ուտելու ցանկությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը