Բաժիններ՝

«Ռեալը» բանակցություններ է վարում Մոուրինիոյի հետ

Ինչպես հաղորդում է El Pais-ը, Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Խոսե-Անխել Սանչեսն անձամբ է վարում բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանական ակումբի ղեկավարներն ուզում են պորտուգալացի մասնագետին տեսնել թիմի ղեկին ներկայիս մարզիչ Ժուլեն Լոպետեգիին հեռացնելուց հետո: Ըստ պարբերականի տեղեկության՝ «Ռեալը» Մոուրինիոյին առաջարկում է պայմանագիր մինչև 2021 թվականը՝ տարեկան 10-12 մլն եվրո աշխատավարձով:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Յուվենթուս» խաղի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Մոուրինիոն հայտարարել է, որ չի դառնա «Ռեալի» գլխավոր մարզիչը:

Մոուրինիոն ավելի վաղ արդեն գլխավորել է «Ռեալը»: Նրա գլխավորությամբ «սերուցքայինները» դարձել են Իսպանիայի չեմպին, ինչպես նաև մեկական անգամ նվաճել են երկրի գավաթը և սուպերգավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս