Եթե դիտարկենք պարոն Բոլթոնի բոլոր հանդիպումները՝ սկսած Մոսկվայից, ապա կտեսնենք, որ հիմնական թեման տարածաշրջանն է. հիմնականում խոսքն Իրանի մասին է։ Գիտենք, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ը այլ հարցեր ունի՝ կապված միջին հեռավորությամբ հրթիռների հետ , սա առանձին հարց է և ուղղակի ձևով մեզ հետ չի առնչվում։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ yerevan.today-ի խուզարկության գործով։ Փաստաբան Արմեն Ֆեռոյանը նախքան նիստը հանդիպեց լրագրողներին։ Նրա
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հնարավորություն չի տեսնում սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաների՝ որպես տրանսպորտային միջոց Հայաստան ներմուծման համար, սակայն հնարավոր է համարում դրանց՝ որպես պահեստամասեր, ներմուծումը։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առեւտրական սուր դեֆիցիտը համարել է վրացական տնտեսության «Աքիլեսյան գարշապարը»։
«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Անահիտ Պ.-ն։
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 29-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստը կմեկնարկի ժամը 14:00-ին:
Բացառված չէ, որ նման ծայրահեղ քայլի է գնացել դրանց ազդեցության տակ։
Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներման փաստաթուղթ է ստորագրել, որը վերաբերել է 57 դատապարտյալների:
2018թ. հոկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի կինոդերասան Ջեյմս Քարենը:
«Եթե կանխատեսումներն իրականանան, ՀՀ վարչապետը վճռական քայլեր իրականացնելու մանդատ կստանա»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ըստ նրա՝ մարդիկ կան, որ ընդհանրապես չեն գիտակցում, թե նոր իրողությունն ինչ է, բայց նաև կան այնպիսիները, որոնք նոր իրողություններով են շարժվում. «Կարծում եմ, որ նրանք մեր աշխատակիցների մեծամասնությունն են կազմում»։
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի:
Կոստանդնուպոլիսի մեր աղբյուրնեռրից տեղեկանում ենք, որ վաղը, հոկտեմբերի 26-ին Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ նշանակված Արամ արք. Աթեշյանը, հնարավորինս թաքուն, մեկնելու է Սբ. Էջմիածին։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամփոփել է նախընտրական արշավի արդյունքները երկրում եւ ակտիվության կոչ է արել բնակչությանը նախագահական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 28-ին։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է:
Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ում կընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը։
Հունաստանում շարունակվում են աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունները:
Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը սկսված է, բայց հիվանդացության մակարդակը ցածր է:
Կառավարությունը 56,8 մլն դրամով նվազեցրեց Պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է հակասոցիալական վարք դրսևորող անչափահասների գործերի վարման ընթացակարգերի բարելավմանն ուղղված երկօրյա աշխատաժողովին:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մարար» ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ S-400 տեսակի հակաօդային պաշտպանության «երկիր-երկինք» ռուսական հրթիռների տեղակայումը կմեկնարկի 2019 թվականի հոկտեմբերին: Նախարարին վկայակոչել է Hurriyet պարբերականը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀկառավարության որոշմամբ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով Պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 47,28 մլն դրամ:
Վարչապետ Փաշինյանը երեկվա իր ելույթում ընդգծեց, որ կարևորում է փաստարկված, առողջ խոսքը, քննադատությունը, որ իրենք հետևում են կարծիքներին և մտահոգություններին։ Ողջունում ենք սա և կարևոր համարում հնչեցնել մեր դիտարկումները՝ երեկվա ելույթում տեղ գտած մի շարք կետերի շուրջ։