Բաժիններ՝

Հարփեր Լիի «Սարյակ մի՛ սպանիր» վեպն ամերիկացիների սիրելի գիրքն է

Հարփերի Լիի՝ 1960 թվականին գրված «Սարյակ մի՛ սպանիր» վեպն ամերիկացիների սիրելի գիրքն է. այս մասին են վկայում ժողովրդական քվեարկության արդյունքները, քվեարկություն, որը հոկտեմբերի 23-ին ամփոփվել է PBS ալիքի The Great American Read շոուի եթերում։

Ամենահանրաճանաչ գրքի ընտրություններն ընթացել են վեց ամիս, այդ ընթացքում տրվել է շուրջ 4 միլիոն ձայն: Մրցույթին ավանդաբար մասնակցում է հարյուր գիրք. դրանց ցուցակը կազմվում է նախնական հարցման հիման վրա, որը մասնագետներն անցկացնում են յոթ հազար ամերիկացիների շրջանում:

Մրցույթի պայմաններով չի պահանջվում, որ գիրքը գրված լինի անգլերենով, բայց այն պետք է հրատարակված լինի այդ լեզվով: Ամենահանրաճանաչ ստեղծագործությունների հնգյակ են մտել Դիանա Գեբլդոնի «Օտարուհին», Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը», Ջոն Ռ.Ռ. Թոլքիենի «Մատանիների տիրակալը» եւ Ջեյն Օսթինի «Հպարտություն եւ նախապաշարմունք»-ը, սակայն Հարփեր Լիի վեպն առաջ է անցել դրանց բոլորից:

Ամերիկացիների սիրելի վեպը հրատարակվել է 1960 թվականին եւ գրեթե անմիջապես դարձել բեսթսելեր, իսկ 1961 թվականին ստացել է Պուլիտցերյան մրցանակ: 1962 թվականի էկրանավորումը՝ գլխավոր դերում Գրեգորի Պեկի մասնակցությամբ, ստացել է երեք «Օսկար» եւ ներառված է ըստ AFI-ի վարկածի 100 տարվա ընթացքում ամերիկյան լավագույն ֆիլմերի հարյուրյակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031